|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հայտարարել է, որ երկրում վառելիքի պակասի խնդիրը ժամանակավոր բնույթ է կրում։
«Վառելիքի հետ կապված դժվարությունները ժամանակավոր են. դրանք կապված են նաև հանգստյան, արձակուրդի սեզոնը խաթարելու՝ հակառակորդի ցանկության հետ»,- կառավարության անդամների հետ խորհրդակցության ժամանակ ասել է Պուտինը՝ հավելելով, որ Կիևը հաջողության չի հասնի։
«Կիևը ցանկանում է վնաս հասցնել Ռուսաստանի տնտեսությանը, սակայն հիմնական նպատակը հասարակության մեջ նյարդ ու անհանգստություն մտցնելն է։ Սակայն Ռուսաստանի էներգետիկ ոլորտն անվտանգության մեծ ներուժ ունի, ուստի Կիևը հաջողության չի հասնի»,- ասել է Պուտինը։
Նա նաև հանձնարարականներ է իջեցրել իրավասու մարմիններին՝ բավարարել պետական գերատեսչությունների և իրավապահ մարմինների վառելիքի պահանջարկը, հավելել է, որ քաղաքացիներն էլ չպետք է դիզվառելիքի դեֆիցիտի հետ կապված խնդրից տուժեն։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հայտարարել էր, որ Ռուսաստանը դիզելային վառելիքի արտահանման վրա լիակատար արգելք է դրել։