|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
«Հրապարակ» թերթը գրում է. Մեր տեղեկություններով, «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Դավիթ Խաժակյանն առաջիկայում լքելու է կուսակցությունը։
Կուսակցության մեր աղբյուրներից տեղեկացանք, որ տեւական ժամանակ է՝ նա սառեցրել է շփումները կուսակիցների հետ, պատճառը հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հարցում կուսակցության ղեկավար կազմի հետ ունեցած տարաձայնություններն են։
Մենք ավելի վաղ գրել էինք, որ Խաժակյանը կողմ չէր ԼՀԿ-ի միայնակ մասնակցությանը, ձայներ փոշիացնելուն, հենց այդ պատճառով էլ նա չընդգրկվեց նախընտրական ցուցակում, չմասնակցեց ընտրություններին, բայց որպեսզի ընտրություններից առաջ չդավաճաներ կուսակցությանը, մնաց մինչեւ ընտրությունների ավարտը: Նա ներքին քննարկումների ժամանակ ասել էր, որ ընտրություններից հետո կհեռանա կուսակցությունից։