|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Միայն Կոտայքի մարզի երկու տեղամասերի ձայների վերահաշվարկի արդյունքում ԲՀԿ ձայներն ավելացել են 92-ով:
Առավել քան զարմանալի է Կոտայքի մարզի թիվ 27 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Արամ Հովհաննիսյանի հիմնավորումը: Ըստ Հովհաննիսյանի՝ կայքի գերծանրաբեռնվածության պատճառով տողերը շեղվել են:
Արամ Հովհաննիսյանը զբաղեցնում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի պրոռեկտորի պաշտոնը: Նա 2000 թվականից մինչ 2019թ. զբաղեցրել է համալսարանի գյուղատնտեսական քոլեջի տնօրենի պաշտոնը: 2018թ. իշխանափոխությունից հետո «անհայտ» պատճառներով ազատվել է պաշտոնից, սակայն 2022թ. համալսարանի ռեկտորի հրամանով նշանակվել է պրոռեկտորի պաշտոնում:
Yerkir.am-ի տվյալներով Հովհաննիսյանը բավականին մեծ փորձ ունի ուսանողների ցուցակների հետ աշխատանքերի առումով, և թե ով է Հովհաննիսյանը, կասեն 2000-2019թթ. ագրարային համալսարանի քոլեջում ուսանած ուսանողները: