Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ»-ը գրում է․
«ՀՀ ՆԳՆ պարեկային ծառայության աշխատակիցները երեկ գիշեր՝ թմրանյութ օգտագործելու եւ պահելու կասկածանքով Երեւանի Մինսկի փողոցից բերման են ենթարկել Երեւանի Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի պրոռեկտոր Սահակ Մանուկյանին եւ փիլիսոփայության եւ պատմության ամբիոնի վարիչ Հակոբ Մադոյանին։
Ըստ ոստիկանությանը մոտ կանգնած աղբյուրների, Մինսկի փողոցում նրանք` տեսնելով պարեկներին, գրպաններից նետել են 3 փաթեթ մարիխուանա եւ 2 գլանակ։
Բրյուսովի պռորեկտորն ու ամբիոնի վարիչը տեղում ձերբակալվել են։
ՆԳՆ-ից չհերքեցին տեղեկությունը՝ նշելով, որ նյութերն ուղարկվել են Քննչական կոմիտե։ Քննչական կոմիտեն դեռ չի հաստատում տեղեկությունը՝ նշելով, որ գործը դեռեւս ՆԳՆ-ի տիրույթում է։ Բրյուսովի համալսարանում, սակայն, կարծում են, որ կարող է «գործը սարքված» լինել` նշված անձինք հայտնի էին ընդդիմադիր հայացքներով»: