Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ «ՉԻ»-ին էր դիմել մի քաղաքացի` հայտնելով, որ ճանապարհային ոստիկանությունը տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերով հայտնաբերել է մի իրավախախտում և այն ուղարկել իր եղբոր անունով, ով արդեն 11 տարի է մահացած է։
Քաղաքացին նշում է, որ սա առաջին դեպքը չէ, որ պատահել է: «Հայփոստից ասացին, որ «ԳԱԻ»-ին կտեղեկացնեն, ես էլ փոստատարի հետ մահվան վկայականը ուղարկեցի իրենց»,- նշում է նա։
Նշենք, որ որոշ ժամանակ առաջ մի տաքսի ծառայության վարորդ ևս մտահոգվել էր նմանատիպ խնդրով` նրա դեպքում էլ ՃՈ-ն տուգանել էր վարորդի հորը, ով ևս մահացած է: