|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.04 |
| EUR | ⚊ | € 444.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.9004 |
| GBP | ⚊ | £ 510.36 |
| GEL | ⚊ | ₾ 141 |
Ֆրանսիայում մզկիթի մոտ երեկ վրաերթի փորձ կատարած 43-ամյա տղամարդը հայ է: Այդ մասին հայտնում է Le Figaro-ն՝ վկայակոչելով քննությանը մոտ աղբյուր:
Ըստ աղբյուրի` հարցաքննության ժամանակ ձերբակալվածը հայտնել է, որ ցանկանում էր վրեժ լուծել Փարիզում 2015-ին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման իրականացրած հարձակումների համար:
Ֆրանսիական ոստիկանությունը երեկ ձերբակալել է տղամարդու, որն ավտոմեքենայով փորձել է վրաերթի ենթարկել Փարիզի հարավում գտնվող մզկիթի մոտ հավաքված մարդկանց խմբին: Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել: