|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան իր էջում ուշագրավ հայտարարություն է արել ՌԴ-ի հետ հարաբերությունների վատթարացման մասին:
«Ռուսաստանի հետ հարաբերությունները դեռ երբեք այսքան վատ չէին եղել: Եվ դա ԱՄՆ-ի բազմամյա ապուշության ու հիմարության պատճառով է»,- գրել է նա:
ԱՄՆ նախագահը իր նախորդ գրառման մեջ անդրադարձել էր նաև դեռևս է 2016 թվականի նոյեմբերին ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրություններին Ռուսաստանի հավանական միջամտության հարցին: Նա նշել էր, որ Հետաքննությունների դաշնային բյուրոն ժամանակին այդ մասին տեղեկացրել էր Բարաք Օբամային:
«Սակայն, քանի որ նա վստահ էր, որ հաղթելու էր կեղծավոր Հիլարի Քլինթոնը, նա այդ ամենին մեծ ուշադրություն չդարձրեց ու ոչինչ չձեռնարկեց»,- գրել է Թրամփը:
Նշենք, որ Թրամփն այսօր Հելսինկիում կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: