Միասին կարող ենք
կարևոր
994 դիտում, 1 ժամ առաջ - 2026-05-21 09:08
Քաղաքական

ՔՊ-ում մտահոգված են Փաշինյանի պահվածքից․ «Հրապարակ»

ՔՊ-ում մտահոգված են Փաշինյանի պահվածքից․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ Ալեն Սիմոնյանն օրերս Նիկոլ Փաշինյանին ներկայացրել է ՔՊ-ականների շրջանում տիրող իրարամերժ տրամադրությունները եւ մտահոգությունները։

Ասել է, որ ՔՊ-ի ներսում մտահոգված են Փաշինյանի չափազանց հուզականությամբ, վտանգավոր հայտարարություններով։ Նրանք՝ բոլորը, իհարկե, շատ են ցանկանում խորհրդարան անցնել, իշխանություն լինել, սակայն սկսել են կասկածել ու վախենում են, որ իրենց առաջնորդի սխալները կարող են խոչընդոտել դրան, քանի որ ՔՊ-ի դիրքերը «նախկինի պես ամուր չեն»։

Փաշինյանն իրեն բնորոշ ոճով պատասխանել է, որ նրանք ոչինչ չեն հասկանում, «ինքը գիտի՝ ինչ է անում», եւ հավելել է. «Դրանց ասա՝ թող իրենց աշխատանքը կատարեն՝ ըստ պլանի, իրենց գործը չի, թե ես ինչ եմ անում ու ասում»։

Ընդհանուր առմամբ, իհարկե, ՔՊ անդամները վստահ են հաղթանակի մեջ, սակայն վերջերս կասկածներ են ծագել։ Նրանք իրար մեջ խոսում են, որ «Փաշինյանը սրում է խաղը... անհաջողության դեպքում նոր իշխանությունն ու ժողովուրդը մեզ «խժռելու» են` հատկապես արցախցիների եւ Եկեղեցու վրա հարձակումների համար»։