|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկը, խոսելով Բաքվում բացված «այգու» մասին, որտեղ ցուցադրվում են հայ զինվորների մանեկենները, և որտեղ լուսանկարվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, նշել է, որ դրանք տհաճ նկարներ են: Այս մասին նախարարն ասել է Նիդերլանդների խորհրդարանում`պատասխանելով պատգամավորներից մեկի հարցին:
«Պարոն Դե Ռունը խնդրեց մեկնաբանել Ադրբեջանի նախագահի լուսանկարները` հայերի, հնարավոր է զոհված հայերի սաղավարտների ֆոնին: Սրանք շատ տհաճ նկարներ են: Ավելի վաղ ես հայտարարել էի, որ կողմերին հորդորում եմ լուծման հասնել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունների միջոցով և զերծ մնալ անպատշաճ պահվածքից, որը վերջնական որոշումն անհնար կդարձնի»,- ասել է Նիդերլանդների ԱԳՆ ղեկավարը: