| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Հարգելի լրագրող գործընկերներ, կասկած չունեմ, որ ուզում եք ձեր աշխատանքը լավագույնս կատարել: Կասկած չունեմ, որ նպատակ ունեք հանրությանն առավել մանրամասն տեղեկություններ տրամադրել: Միայն մեկ բան եմ հորդորում, այնպես արեք, որ ձեր օրինական գործունեության ընթացքում չխախտեք օրենք, վստահ եմ, որ չեք ուզում խախտել, բայց չի բացառվում նաև անզգուշության հետևանքով դա լինի: Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն այս փուլում իրականացնում են հատուկ միջոցառումներ, տարածք կա, որն այս պահին գտնվում է հատուկ պահպանության տակ: Խնդրում եմ իրավապահ մարմիններից հետ բախումներից խուսափել:
Աշխատեք փոխհամաձայնեցված: Հիշեք, որ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն էլ իր գործառույթներն է իրականացնում, որն, ինձ համար, բոլորիս կյանքի անվտանգության համար այս պահին շատ ավելի կարևոր է, քան տեղեկացված լինելը: Հարգելի գործընկերներ, խուսափելով հուզականությունից, ագրեսիվ պահվածքից ու ոստիկանների հետ լեզվակռիվներից, կխուսափեք նաև ակամայից ահաբեկչական գործողություններին նպաստելուց և դրանց դեմ պայքարելուն խոչընդոտելուց: Հարգելի լրագրողներ, այս իրավիճակում գործելու համար ունեք փորձի պակաս, ինչը բնական է: Փորձեք ավելի շատ լինել օրենքի սահմաններում, ենթարկվել իրավապահ մարմինների օրինական պահանջներին: Հարգելի ոստիկաններ, խնդրում եմ լրագրողների նկատմամբ ցուցաբերեք զսպվածություն, համագործակցություն: Գիտեմ, որ շատ ավելի կարևոր գործով եք զբաղված, քան ամեն հարցին պատասխանելը, բայց այդ ընթացքում էլ եղեք ավելի հավասարակշռված, ինչպես միշտ եք եղել»: