Փոխարժեքներ
25 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 385.62 |
EUR | ⚊ | € 447.28 |
RUB | ⚊ | ₽ 4.9287 |
GBP | ⚊ | £ 524.83 |
GEL | ⚊ | ₾ 141.59 |
«Հրապարակ» թերթը գրել է․ Մենք փորձեցինք պարզել, թե պոլսահայ համայնքում ինչ տեղեկություններ ունեն Նիկոլ Փաշինյան-Ռեջեփ Էրդողան հանդիպման մանրամասների մասին: Թուրքիայի նախագահի ապարատի հետ սերտ առնչություններ ունեցող մեր հայրենակիցներից մեկն ուշագրավ մանրամասներ պատմեց: Ասաց, որ Էրդողանի մերձավոր շրջապատն ուղղակի ապշած է մնացել Փաշինյանի պահվածքից` ոչ մի հարցում ՀՀ վարչապետը չի փորձել հակադրվել զրուցակցին, ոչ մի հարցում հայկական շահն առաջ չի տարել, գոնե չի ասել, թե այս մի հարցը եկեք հետո քննարկենք: Ոչ միայն ամեն ինչում անվերապահորեն համաձայնել է, այլեւ ավելին` ինքն է ինչ-որ բաներ առաջարկել, որոնք Էրդողանի կողմից չեն առաջարկվել:
Օրինակ, ասել է` զինանշանի վրայից հանելու եմ Արարատ սարը, հպարտացել է, որ ցեղասպանության ճանաչման հարցն այլեւս անցյալում է` ինքը բացահայտորեն հրաժարվել է այդ քաղաքականությունից, եւ հետվերադարձ այդ հարցին այլեւս չկա: Ասել է, որ ռուսական ռազմաբազաները Հայաստանից հանելն ընդամենը ժամանակի հարց է: Թուրքերն ուղղակի զարմացել են այդ պահվածքից, արձանագրել են, որ իրենց ամենավառ երազներում անգամ նման բան չէին կարող տեսնել: