կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-11-16 15:42
Քաղաքական

Ստախոս դավաճան, ամեն ասածիցդ հետո, դիմացդ դնելու եմ փաստաթուղթ. Միքայել Մինասյան

Ստախոս դավաճան, ամեն ասածիցդ հետո, դիմացդ դնելու եմ փաստաթուղթ. Միքայել Մինասյան

Ստախոս դավաճան, ամեն ասածիցդ հետո, դիմացդ դնելու եմ փաստաթուղթ՝ ապացուցելու, թե ինչ աստիճանի վիժվածք ես դու։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Սա քո ստորագրած փաստաթղթին նախորդող տարբերակներից է։ Սրանից հետո ստացել ես ևս մեկ առաջարկ, որից հետո ստեղծեցիր անելանելի վիճակ՝ ստորագրելով կապիտուլյացիայի փաստաթուղթը։

Այս տարբերակում.

-Ոչ մի բառ, ոչ մի կետ չկա Շուշիի մասին։

-Չկա Մեղրին թշնամու դիմաց բացելու, Ադրբեջանի համար նոր ճանապարհի կառուցման կետ։

-Լաչինի միջանցքի հայկական հատվածը ոչ թե 5 այլ, 10 կմ էր մնալու։ Սրա կարևորության մասին նույնիսկ ավելորդ է խոսել։

-Չկա ձևակերպում այն մասին, որ երկուստեք զորքերը մնալու են այնտեղ, ուր հասել են, ինչը դիվանագիտական լեզվով նշանակում է, որ հայկական տիրույթում մնալու էր ամբողջ նախկին ԼՂԻՄ տարածքը։ Խաղաղապահ զորքերը տեղակայվելու էին նախկին ԼՂԻՄ սահմանին։

Հ.Գ. Պատերազմի մեկնարկից մինչև կապիտուլյացիա, բանակցային սեղանին դրվել են բազմաթիվ տարբերակներ, որոնք էականորեն շատ ավելի լավն էին, քան այն ինչ ստորագրեց։

Զրոյական կետը իր հրաժարականն էր՝ առանց պատերազմի վերադարձ բանակցությունների սեղան։ Հետո պատերազմի արագ ավարտն էր, աննշան զիջումներով և բանակցային սեղան վերադառնալու պայմանով, հաջորդը՝ մեկ շրջանի զիջումն ու բանակցային ճանապարհով հարցի կարգավորումն էր և այսպես շարունակ։

Բայց աթոռից կառչած այս խելագարը մերժել է ամեն ինչ, երկիրը հասցրել տոտալ պարտության ու կապիտուլյացիայի՝ թողնելով հազարավոր զոհեր, կորսված հայրենիք, ծնկի իջած ժողովուրդ»։