|
Փոխարժեքներ
14 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.78 |
| EUR | ⚊ | € 431.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0201 |
| GBP | ⚊ | £ 498.26 |
| GEL | ⚊ | ₾ 137.6 |
Մայիսի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «մարմնի տարբեր հատվածների կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել մի երիտասարդ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի հերթապահ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ վիրավորը Երևանի բնակիչ 23-ամյա Առնո Գ․-ն է։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ տեղում ոստիկանները պարզել են, որ վիրավորը վնասվածքը ստացել է Նոր Նորքի 4-րդ զանգվածում գտնվող թիվ 150 դպրոցի մոտ վիճաբանության ժամանակ անհայտ անձի կողմից դանակին նմանվող առարկայով հարվածներ հասցնելու հետևանքով և ոստիկանները ձեռնարկում են միջոցառումներ՝ անհայտ անձի ինքնությունը պարզելու, նրան և հանձագործության գործիքը հայտնաբերելու ուղությամբ։
Դեպքի փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։