Միասին կարող ենք
կարևոր
316 դիտում, 57 րոպե առաջ - 2026-05-06 21:37
Հասարակություն

ՈւՂԻՂ․ «Ռոբերտ Քոչարյան. Ինչպես որ կամ». երկմասանոց մեծ ֆիլմի պրեմիերա

Ձեզ ենք ներկայացնում սպասված վավերագրական ֆիլմը, որը բացահայտում է Արցախի առաջին և Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կյանքի ու պետական գործունեության ուշագրավ դրվագները: Մարդ, ում անունը կապվում է Արցախի հաղթանակի և Հայաստանի հզորացման հետ:

«Ռոբերտ Քոչարյան. Ինչպես որ կամ» ծավալուն ֆիլմը հնարավորություն կտա տեսնել նախագահ Քոչարյանին նոր լույսի ներքո: Ֆիլմում ներկայացված է նրա անցած ուղին՝ մանկությունից և ընտանիքի ծագումից, Արցախյան տարիներից մինչև Հայաստանի ղեկավարում, մտերիմ ընկերությունից և այլ երկրների ղեկավարների հետ շփումներից մինչև ապագայի հստակ ծրագրեր:

Սա պարզապես կենսագրական պատմություն չէ, այլ անկեղծ զրույց այն սկզբունքների մասին, որոնցով առաջնորդվել է պետական գործիչն ամբողջ կյանքի ընթացքում և հատկապես վճռորոշ ժամանակահատվածներում: Սկզբունքներ, որոնք չեն դավաճանվում, և պատասխանատվություն, որը երբեք չի թոթափվում։

Ֆիլմում առանցքային տեղ են զբաղեցնում նախագահության տարիների տնտեսական թռիչքն ու պետականաշինությունը, երկրի անվտանգությունն ու պաշտպանությունը, ճակատագրական որոշումների կայացումն ու մարտահրավերներին դիմակայումը. ինչպե՞ս դեմ հանդիման դուրս գալ փորձություններին և պահպանել պետականության հիմքերը: Ի՞նչ դեր է ունեցել Ռոբերտ Քոչարյանը պատմության շրջադարձային պահերին:

Դիտե՛ք և բացահայտե՛ք Ռոբերտ Քոչարյանին՝ այնպիսին, ինչպիսին նա կա: