կարևոր
859 դիտում, 1 ժամ առաջ - 2026-01-15 20:39
Քաղաքական

Ավել ապացույցի կարիք չկա, որ գործ ունենք օկուպացիան ուժի հետ․ Վարուժան Գեղամյան

Ավել ապացույցի կարիք չկա, որ գործ ունենք օկուպացիան ուժի հետ․ Վարուժան Գեղամյան

Թյուքագետ Վարուժան Գեղամյանը գրում է․

«Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն այսօր հերթական անգամ խոստովանել է, որ իրենք փաստացի աջակցում են Հայաստանի դե-ֆակտո վարչապետին։ Ահա իր այսօրվա ասուլիսից համապատասխան հատվածը.

«Ինչպես գիտեք, հունիսի սկզբին Հայաստանում ընտրություններ են անցկացվելու։ Սա կարևոր քայլ կլինի, բայց մենք տեսնում ենք, որ պարոն Փաշինյանն այժմ առաջատար է հասարակական կարծիքի հարցումներում։ Մենք անկեղծորեն աջակցում ենք նրա կառուցողական դերին այս հարցում»։

Հայաստանի պետականությունը կասկածի տակ դնող, հայկական տարածքներն օկուպացնող, Հայաստանի վրա սիրիացի վարձկաններ ուղարկող, ռազմագերիներ պահող, Ցեղասպանությունը հերքող երկրի ղեկավարությունը աջակցում է Հայաստանի կոնկրետ քաղաքական ուժի։

Ավել ապացույցի կարիք չկա, որ գործ ունենք օկուպացիան ուժի հետ»։