կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-07-21 22:10
Առանց Կատեգորիա

Փաստորեն, ոչ թե իրենք են առաջնորդում, այլ իրենց ընտրած պայքարի ձևը

Փաստորեն, ոչ թե իրենք են առաջնորդում, այլ իրենց ընտրած պայքարի ձևը
Գեւորգ Դարբինյանը Facebook-ում գրում է

«Պարադոքս է. սեֆիլյանականները, նորհայաստանները, հիմնադիրխորհրդարանները չեն կարողանում իրենց քաղաքական կապիտալով մարդկանց հրապարակներ հանել, ինչպես որ Հայաստանում ոչ ոք առայժմ չի կարողանում, իսկ ոստիկանության շենք գրավելով ու պատանդներ վերցնելով՝ կարողանում են: Փաստորեն, ոչ թե իրենք են առաջնորդում, այլ իրենց ընտրած պայքարի ձևը: Եվ մի բան էլ. էն, որ ասում են քաղաքական միջոցները չեն օգնում, սուտ է ու բռնությունն արդարացնելու հնարանք: Միջոցը մնում է միջոց, ինչպես գործիքը մնում է գործիք և չի կարող ինքն իրենով ինչ որ գործողություն կատարել: Վստահելի լիդեր և գործողությունների կարճաժամկետ ու երկարաժամկետ պլան, ռազմավարություն չունենալը, այսինքն էդ գործիքն օգտագործող չունենալը օգտագործել չկարողանալը դեռ չի նշանակում, որ միջոցը լավը չէ, կամ չի աշխատում: Դա օգտագործող(ներ)ի խնդիրն է, ոչ թե գործիքի: Բայց ինչպես միշտ է լինում, երբ վարպետը վարպետ չէ, մեղավորը միշտ ձեռքի գործիքը, տվյալ դեպքում՝ քաղաքական մեթոդներն է դառնում: Չգիտես ինչու՝ շատ երկրներում այդ մեթոդները լավ էլ աշխատում են»: