կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-22 14:24
Աշխարհ

Շրի Լանկայի հետախուզությունը 10 օր առաջ իմացել է սպասվող ահաբեկչության մասին. Daily Mail

Շրի Լանկայի հետախուզությունը 10 օր առաջ իմացել է սպասվող ահաբեկչության մասին. Daily Mail

Շրի Լանկայի ոստիկանությունը ստուգումներ է անցկացնում կապված այն թեմայի հետ, ըստ որի` երկրի հետախուզությունը 10 օր առաջ իմացել է Սուրբ Զատկի տոնախմբության օրը պայթյունների ծրագրման մասին, սակայն տեղեկատվությունը չի փոխանցել ոստիկանությանը: Այս մասին հաղորդում է բրիտանական Daily Mail-ը պարբերականը:

Ապրիլի 21-ին Շրի Լանկայի տարբեր շրջաններում, այդ թվում՝ եկեղեցիներում և հյուրանոցներում որոտացած պայթյունների հետևանքով զոհվել է ավելի քան 290 անձ: Ահաբեկիչների թիրախում են եղել Սուրբ Հարության տոնը նշող քրիստոնյաները:

Sri Lankans carry a dead body at St Sebastian's Church following a blast in Negombo, north of Colombo, Sri Lanka

Անդրադառնալով այն համոզմանը, որ հետախուզությունը տեղյակ է եղել, երկու նախարար համապատասխան հայտարարություններով է հանդես եկել թվիթերյան միկրոբլոգներում:

Հեռահաղորդակցության հարցերով նախարար Հարին Ֆերնանդոն գրառում է կատարել`միաժամանակ կցելով ապրիլի 11-ով թվագրվող փաստաթղթերի լուսանկարներ, որոնցում ներկայացված է ծրագրված հարձակումների պլանը: «Հետախուզության ծառայության որոշ աշխատակիցներ տեղյակ են եղել սրա մասին: Այնուհանդերձ, նրանք հապաղել են գործել: Պետք է լուրջ քայլեր ձեռնարկել` հասկանալու համար, թե ինչու են նրանք անտեսել դա»,- նշել է նա:

Telecommunications Minister Harin Fernando tweeted: 'Some intelligence officers were aware of this incidence. Therefore there was a delay in action. Serious action needs to be taken as to why this warning was ignored'

Ազգային ինտեգրման հարցերով նախարար Մանո Գանեշանը հավելել է, որ իր ղեկավարած նախարարության անվտանգության ուժերը նախապես տեղեկացված են եղել մահապարտների կողմից քաղաքական գործիչների նկատմամբ հավանական հարձակումների մասին:

Fernando's tweet was accompanied by documents dated on April 11 with the words: 'INFORMATION OF AN ALLEGED PLAN ATTACK'

Հիշեցնենք, որ ավելի վաղ Շրի Լանկայի հյուրանոցներում ու եկեղեցիներում տեղի են ունեցել պայթյուններ: Ըստ նախնական տեղեկության` խոսքն ահաբեկչության մասին է: