|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Շրի Լանկայի Բժշկական Խորհուրդը բավարարել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դիպլոմի ճանաչման հայտը: Սա շուրջ 2 տարի տևած թիմային աշխատանքի արդյունք է, որի շնորհիվ ԵՊԲՀ տրամադրած ուսուցումը Շրի Լանկայի կառավարության կողմից համահավասարեցվում է իրենց տրամադրած բժշկական կրթությանը, և որով փաստվում է ԵՊԲՀ միջազգային որակի կրթության օպերատոր հանդիսանալը:
Շրի Լանկայում դեկտեմբերի 21-ին պաշտոնապես կհրապարակվի ԵՊԲՀ դիպլոմի ճանաչման մասին տեղեկատվությունը:
2018 թվականի սեպտեմբերի 12-ին Շրի Լանկայի բժշկական խորհուրդը ներկայացնող պատվիրակությունը ժամանել էր Հայաստան՝ ԵՊԲՀ ղեկավարության, պրոֆեսորադասախոսական կազմի, համալսարանական հիվանդանոցների ղեկավարների հետ քննարկելու կրթական և կլինիկական ոլորտներին վերաբերող տասնյակ հարցեր:
Ըստ հաղորդագրության՝ ներկայումս ԵՊԲՀ ուսանողներից յուրաքանչյուր չորրորդը արտասահմանցի է: ԵՊԲՀ ուսանողների աշխարհագրությունը ներառում է 36 երկիր, 18 ազգություն և 6 դավանանք: ԵՊԲՀ-ն որդեգրել է միջազգայնացման քաղաքականություն և նպատակ է դրել ընդլայնելու իր ուսանողների աշխարհագրությունը: