|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած նախկին կյանքում Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները բզկտում էին նախկիններին` կրթական ոլորտը քաղաքականացնելու, դպրոցների տնօրեններին ՀՀԿ-ական դարձնելու համար, եւ ասում էին, որ նրանց շնորհիվ է իշխանությունը վերարտադրվում, իրենք ոչ միայն շարունակում են հին ու բարի ավանդույթները, այլեւ կատարելագործել են դրանք։
ՔՊ պատգամավորության թեկնածուների մեջ դպրոցների տնօրեններ կան: ՔՊ թեկնածուներ են առաջադրվել նաեւ մի շարք ԲԿ-ների տնօրեններ, որի նպատակը ոչ թե նրանց պատգամավոր դարձնելն է, այլ որպես այն բերող օգտագործելը։
Օրինակ, ակնհայտ է, որ «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տնօրեն Նարեկ Զեյնալյանը, «Նորք-Մարաշ» ԲԿ տնօրեն Միքայել Ադամյանն իրենց հետեւում ունեն մեծ կոլեկտիվներ, որոնց ուղղորդելու են՝ ընտրությունների ժամանակ քվեարկել հօգուտ ՔՊ-ի։