Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպես բոլոր կուսակցությունները, ՀԱԿ-ը ևս ռեյտինգային թեկնածուներ է փնտրում։ Բանակցում են ակտիվ անհատների հետ։ Առաջարկ է արվել նաև հայտնի լեզվաբան Դավիթ Գյուրջինյանին, նա մերժել է։
Ինչո՞ւ։ «Հարցը երկար չի քննարկվել և փակվել է, ես իմ գործն ունեմ, ես ՀՀ քաղաքացի եմ մնում»,– ասաց Գյուրջինյանը։ Մերժեցիք քաղաքականությունը։ «Ուզենք, թե չուզենք՝ բոլորս էլ այնտեղ ենք ինչ-որ կերպ, բայց այդտեղ չեմ ուզում»։ Խնդիրը ՀԱԿ-ի՝ հետ է կապված։ «Բացարձակորեն, խնդիրն իմ մեջ էր, ես չկամ քաղաքական, կուսակցական բաների մեջ»։ Փոխարենը «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանն ընդունել է ՀԱԿ առաջարկը, նա կմասնակցի ռեյտինգայինով Զեյթուն-Նոր Նորք կամ Կենտրոն տարածքներից մեկում»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։