|
Փոխարժեքներ
09 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.97 |
| EUR | ⚊ | € 448.2 |
| RUB | ⚊ | ₽ 4.8745 |
| GBP | ⚊ | £ 514.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.6 |
Վենսի աշխատակազմը հաստատել է Բագրատ Սրբազանի նամակի ստացումը և հայտնել իր շնորհակալությունը. Christian Solidarity International (CSI)-ն է հայտնում:
Փոխնախագահ Ջեյ Դի Վենսն այսօր գտնվում է Հայաստանում և շուտով կայցելի Ադրբեջան։
Անցյալ շաբաթ CSI-ին հաջողվեց բանտում այցելել Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին և նրա կողմից ստորագրված նամակ ստացանք` փոխանցելու ԱՄՆ փոխնախագահին։ Վենսի աշխատակազմը հաստատել է նամակի ստացումը և հայտնել իր շնորհակալությունը։
CSI-ը բարձր է գնահատում փոխնախագահի թիմի համագործակցությունն ու ներգրավվածությունը և աղոթում է, որ այս այցը թեթևացում բերի հալածվողներին։
Մենք վստահ ենք, որ փոխնախագահը ուշադրությամբ կընդունի Սրբազանի ուղերձը և՝
– կապահովի Ադրբեջանում և Հայաստանում պահվող հայ քրիստոնյա քաղաքական բանտարկյալների ազատ արձակումը,
– կհասնի երաշխիքների՝ Արցախից բռնի տեղահանված հայերի անվտանգ վերադարձի համար իրենց հնագույն հայրենիք՝ նրանց հիմնարար իրավունքների լիարժեք պահպանմամբ։
Հիշեցնենք՝ Բագրատ Սրբազանը նամակ էր փոխանցել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին։