Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ինչո՞ւ իր հորը՝ Սեդրակ Առուստամյանին, չեն հարցաքննել այն դեպքում, երբ քրեական գործում նշված է, որ Պողոսյանը գումար է ստացել Առուստամյանից՝ ըստ Yerkir.am-ի ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին այսպիսի հարց ուղղեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նորա Ռուստամյանը ԱԺ-ում՝ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդությունը ներկայացնելու նիստին։
Նա ասաց, որ եթե իր հայրը հարցաքննվեր, ապա միջնորդությունն անհիմն կլիներ․ «Պնդում եմ, որ անգամ պետք է արվեր առերես հարցաքննություն Սեդրակ Առուստամյանի և Վազգեն Պողոսյանի միջև, ինչը ևս չի արվել։ Դիտավորյալ չեք հարցաքննել»։
Գլխավոր դատախազը պատասխանեց, որ քննիչն ինքն է տակտիկապես որոշում՝ որ պահին որ գործողությունն անի, դա օրենքով է գրված, նախաքննության արդյունավետության ապահովման թիվ մեկ չափանիշն է․ «Ձեր ասած գործողությունը պարտադիր կատարվելու է, իսկ թե որ փուլում է արվելու, կորոշի քննության տակտիկան»։
Առուստամյանն արձագանքեց, որ գործը դուրս է եկել իրավական տիրույթից այն պահից, երբ Սեդրակ Առուստամյանը չի հարցաքննվել այս գործով և նրա համոզմամբ՝ դատախազի թեթև ձեռքով է հարցն իրավականից դարձել քաղաքական։
Ավելի ուշ իր ելույթում Նորա Առուստամյանը նշեց․ «Ձեզ հետ այսօր խոսում է մարդ, ում հայրը պատանդ է շինծու քաղաքական գործերով, որոնք ստեղծվել են ոմանց ականջին հաճելի լինելու համար»։
Նա ասաց, որ իր համար կրկնակի դժվար է խոսել, լսել, պատասխանել տեղի ու անտեղի քննադատություններին, որովհետև խոսում են այն մարդկանց մասին, ում կյանքը, տարիներն անցել են աշխատատեղեր ստեղծելով, մեկ ավել ընտանիքի ձեռք մեկնելով․ «Այսօր դուք ձեր արած քայլերով բերեցիք հորս հետ կապված բոլոր գործերը քաղաքական ասպարզեց»:
Նա հաստատեց, որ «Մուլտի գրուպ» կոնցեռնի սեփականատեր Գագիկ Ծառուկյանը այն հավատարմագրային կառավարման է հանձնել իր հորը՝ Սեդրակ Առուստամյանին և մեջբերեց Գագիկ Ծառուկյանից մանկուց լսած խոսքը․ «Ոչինչ թող ես տուժեմ, բայց նա չտուժի, նա ընտանիք է կերակրում»:
«Ինձ համար շատ հպարտություն առաջացնող երևույթ, երբ մանկության տարիների իմ հերոսը դառնում է քաղաքական ղեկավարը և այսօր ամեն գործ անելուց առաջ ականջիս հնչում է քաղաքական ղեկավարիս, մանկության հերոսիս խոսքերը՝ ինչ անում ես պետք է դիմացինիդ մասին ևս մտածես: ԱԺ պատգամավորներ, մի պահ ձեզ հարց տվեք և պատասխանը իմանալուց հետո արեք ձեր՝ շատ մեծ հետքայլը, արդյո՞ք ձեզանից ամեն մեկը ձեր կյանքում գոնե մեկ անգամ տեսել եք այն շնորհակալական ժպիտների գոնե կեսը, որը տեսել է պարոն Ծառուկյանը: Ոչ՝ չեք տեսել»,-ասաց նա:
Նշենք, որ լրագրողների հետ զրույցում Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ գործը շինծու է:
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդագիր է ներկայացրել ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ։ Գլխավոր դատախազը երեկ է միջնորդություն ներկայացրել ԲՀԿ առաջնորդին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում կաշառք բաժանելու գործով որպես մեղադրյալ ներգրավելու վերաբերյալ: Խորհրդարանական ընտրություններին կաշառք բաժանելուց զատ, Ազգային անվտանգության ծառայությունը Ծառուկյանին առնչվող երկու այլ քրեական գործեր է հարուցել: «Բարգավաճ Հայաստանի» նախագահը պնդում է, որ այդ քրեական գործերը հորինված են քաղաքական պատվերով:
Մանրամասն՝ տեսանյութում․