|
Փոխարժեքներ
03 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.44 |
| EUR | ⚊ | € 446.07 |
| RUB | ⚊ | ₽ 4.925 |
| GBP | ⚊ | £ 516.76 |
| GEL | ⚊ | ₾ 140.62 |
Հերյուրանք է, թե իբր «Ժառանգության» փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը եւ ՀԱԿ ներկայացուցիչ Արամ Մանուկյանը բանակցել են. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ «Ժառանագություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը:
Անդրադառնալով Րաֆֆիի Հովհաննիսյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի Պանթեոնում տեղի ունեցած հանդիպմանը` Ս. Սաֆարյանը ասաց. «Միավորվելու խնդիրները, գոնե մեր պատկերացմամբ, փողոցում ոտքի վրա չեն քննարկվում, առավել եւս` նախապես չհամաձայնեցնելով»:
Իսկ թե ինչի մասին են զրուցել նրանք, Ս. Սաֆարյանը չգիտեր, քանի որ հետաքրքրված չէ դրանով: Եթե առիթ լիներ երկու ընդդիմադիր ուժերի հարաբերությունները նոր հարթություն տեղափոխելու համար, ապա կուսակցությունը վարչության արտահերթ նիստ կգումարեր, կքննարկեր եւ որեւէ որոշում կընդուներ:
«Եթե Րաֆֆի Հովհաննիսյանը հարկ չի համարել անհապաղ տեղյակ պահել այդ զրույցի բովանդակության մասին, ապա նշանակում է, որ գոնե այս պահին այդ զրույցը քաղաքական հետեւանք ունենալ չի կարող»,- ասաց Ս. Սաֆարյանը: