կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-12-06 11:01
Տնտեսական

Աճել է Հայաստանից Վրաստան այցելուների թիվը. «Հայկական ժամանակ»

Աճել է Հայաստանից Վրաստան այցելուների թիվը. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակը» գրում է. «2014 թ. հունվար-նոյեմբեր ամիսներին Վրաստան է այցելել 5 մլն 590 հազար 832 մարդ կամ 1.2 տոկոսով ավելի, քան 2013 թվականին: Երեկ նման տվյալներ է հրապարակել Վրաստանի ՆԳՆ-ն: Նրանցից զբոսաշրջիկներ են 2 մլն 710 հազարը: Ըստ ՆԳՆ-ի տվյալների՝ նշված ժամանակահատվածում Թուրքիայից Վրաստան այցելողների թիվը նվազել է 7 տոկոսով, Ռուսաստանից եւ Ուկրաինայից՝ 8-ական տոկոսով, Ադրբեջանից՝ 0.8 տոկոսով: Սակայն, աճել է Հայաստանից Վրաստան այցելողների թիվը՝ 2.7 տոկոսով: Այս տարվա առաջին ինն ամիսներին ՀՀ-ից Վրաստան է մեկնել 940 հազար մարդ: 2013թ. Հայաստանից Վրաստան է այցելել 1 մլն 290 հազար մարդ: Սա երկրորդ ցուցանիշն է Թուրքիայից հետո՝ 1 մլն 600 հազար մարդ: Երրորդ տեղում Ադրբեջանն է՝ 1 մլն 80  հազար մարդով»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: