կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-07-18 10:56
Քաղաքական

ՀՅԴ Արեւմտյան Եվրոպայի ԿԿ-ն մտահոգություն է հայտնում Նորվան արքեպիսկոպոսի հրաժարականի կապակցությամբ

ՀՅԴ Արեւմտյան Եվրոպայի ԿԿ-ն մտահոգություն է հայտնում Նորվան արքեպիսկոպոսի հրաժարականի կապակցությամբ

ՀՅԴ Արեւմտյան Եվրոպայի Կենտրոնական կոմիտեն մտահոգություն է հայտնում Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանի հրաժարականի կապակցությամբ: ԿԿ-ն հաղորդագրություն է տարածել, որտ կարդացեք ստորեւ:

 

«Հայ Յե­ղա­փո­խա­կան Դաշ­նակ­ցու­թիւ­նը լուրջ մտա­հո­գու­թե­ամբ կը հե­տե­ւի Հա­յաս­տա­նե­այց Առա­քե­լա­կան Եկե­ղեց­ւոյ Ֆրան­սա­յի Թե­մի Առաջ­նորդ Նոր­վան Արք. Զա­քա­րե­ա­նի հրա­ժար­ման հո­լո­վոյ­թին:

 

Առաջ­նոր­դի մը հրա­ժա­րու­մը իւ­րա­յա­տուկ երե­ւոյթ է, ծան­րակ­շիռ, մտա­հո­գիչ հե­տե­ւանք­նե­րով: Մա­նա­ւանդ` ան­նա­խա­դէպ ու ան­նա­խըն­թաց ֆրան­սա­հայ գա­ղու­թին մէջ:

 

Նոր­վան Արք. Զա­քա­րե­ան 45 տա­րո­ւան անա­ռար­կե­լի վաս­տակ ու­նի ֆրան­սա­հայ կե­ան­քէն ներս ու կը վա­յե­լէ անխ­տիր բո­լո­րին յար­գան­քը: Իսկ վեր­ջին 7 տա­րի­նե­րուն, իբ­րեւ Թե­մի Առաջ­նորդ ապա­ցու­ցեց իր կա­րո­ղու­թիւն­նե­րը, ար­ժե­ւո­րեց իր հո­գե­ւոր պաշ­տօ­նը ու մա­նա­ւանդ իր ան­վե­րա­պահ զօ­րակ­ցու­թիւնն ու ներդ­րու­մը ու­նե­ցաւ Հայ Դա­տի աշ­խա­տանք­նե­րուն մէջ, մի'շտ հա­մախմ­բե­լով բո­լո'րը, բա­նիւ եւ գոր­ծով հան­դի­սա­նա­լով մի­աս­նա­կա­նու­թե­ան ջա­տա­գո­վը:

 

Հայ Յե­ղա­փո­խա­կան Դաշ­նակ­ցու­թիւ­նը յա­նուն առար­կա­յա­կան մօ­տեց­ման, անց­նող եր­կու շա­բաթ­նե­րուն ըն­թաց­քին մօ­տէն հե­տե­ւե­ցաւ հրա­ժար­ման ամ­բողջ հո­լո­վոյ­թին, ման­րա­մաս­նօ­րէն քննար­կեց բո­լո'ր ծալ­քե­րը հրա­ժար­ման տուն տո­ւող պատ­ճառ­նե­րուն եւ ամ­բող­ջա­կան տո­ւե­ալ­նե­րը ու­նե­նա­լով յան­գե­ցաւ հե­տե­ւե­ալ եզ­րա­կա­ցու­թե­ան:

 

Առաջ­նորդ Սրբա­զա­նին հրա­ժար­ման հիմ­նա­կան պատ­ճա­ռը Ամե­նայն Հա­յոց Կա­թո­ղի­կո­սի խիստ ու կարծր յա­րա­բե­րու­թե­անց ու կա­ռա­վար­ման ոճն ու եղա­նակն են ֆրան­սա­հա­յոց Թե­մին հետ: Ան­տե­ղի ու մե­նա­տի­րա­կան մի­ջամ­տու­թիւն­ներ, անյա­րիր` ֆրան­սա­հա­յոց Թե­մի կա­նո­նագ­րու­թե­ան տա­ռին ու ոգի­ին, ինչ­պէս նա­եւ` Նոր­վան Արք. Զա­քա­րե­ա­նի տի­պար վար­քագ­ծին:

 

Ներ­կա­յիս իրա­վի­ճա­կը բարդ է ու գեր մտա­հո­գիչ: Ար­դէն իսկ սկսած է պատ­րաս­տո­ւիլ յա­ռա­ջի­կայ քայ­լե­րը եւ մեծ է հա­ւա­նա­կա­նու­թիւ­նը, որ մե­նա­տի­րա­կան մի­եւ­նոյն տրա­մադ­րու­թե­ամբ Թե­մին պար­տադ­րո­ւի յա­ջորդ Առաջ­նոր­դը: Նման պա­րա­գայ ոչ մի­այն անըն­դու­նե­լի է ֆրան­սա­հայ հա­մայն­քին հա­մար, այ­լեւ կրնայ ան­ցե­ա­լի տխրահռ­չակ բա­ժա­նում­նե­րու սպի­ա­ցած վէր­քե­րը վե­րա­բա­նալ գա­ղու­թին մէջ: Առ այդ, Հայ Յե­ղա­փո­խա­կան Դաշ­նակ­ցու­թիւ­նը հան­դար­տու­թե­ան ու զգաս­տու­թե­ան կոչ կ'ուղ­ղէ բո­լո­րին, ի խնդիր ապա­գա­յի պահ­պան­ման:

 

Մի­ակ հնա­րա­ւոր ել­քը Նոր­վան Արք. Զա­քա­րե­ա­նը հա­մո­զելն է, որ վե­րա­տե­սու­թե­ան են­թար­կէ հրա­ժար­ման իր որո­շու­մը, մի­ա­ժա­մա­նակ երկ­խօ­սու­թե­ան դի­մել Վե­հա­փառ Հայ­րա­պե­տին հետ, որ իր հեր­թին նպաս­տէ այս ըն­թաց­քին, յար­գե­լով ֆրան­սա­հա­յոց Թեմն ու անոր հո­գե­ւոր ղե­կա­վա­րը:

Հ.Յ.Դ. Արեւմ­տե­ան Եւ­րո­պա­յի Կեդ­րո­նա­կան Կո­մի­տէ

17 Յու­լիս 2013

 Փա­րիզ»