Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Նախագահի ելույթը կարեւոր է մի քանի տեսանկյուններից, բայց ամենակարեւորն այն է, որ մի քանի շեշտադրում արեց` մեզ համար շատ կարեւոր. լրագրողներին այսօր ասաց ՕԵԿ քաղխորհրդի անդամ, ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Խաչիկ Հարությունյանը:
Առաջին հերթին` բանախոսը նշեց նախագահի մատնանշած` երկրի ապահովության խնդիրը:
«Հաշվի առնելով այս տարածաշրջանում առկա աշխարհաքաղաքական իրավիճակը, նաեւ Ղարաբաղյան խնդիրը, մենք իսկապես մեր երկրի ու ժողովրդի համար պետք է ունենանք շատ ապահով երկիր ու կարողանանաք մեր ժողովրդի ապահովությունը պահպանել»,- ասաց Խաչիկ Հարությունյանը:
Նա անդրադարձավ նաեւ կոռուպցիայի դեմ պայքարին:
Բանախոսը ժողովրդի ապահովության մասին խոսելիս անդրադարձավ նաեւ Լեւոն Զուրաբյանի եւ Վարդան Օսկանյանի` գաղտնալսված ու հրապարակված զրույցին` նշելով, որ դա արտառոց երեւույթ էր, ինչ-որ տեղ` նաեւ անընդունելի:
Բովանդակության մասին Խաչիկ Հարությունյանը նշեց, թե այն եւս արտառոց էր, քանի որ պարզ երեւաց, որ լուրջ հիմնախնդիրներ կան ՀԱԿ-ում, պառակտումներ կան, որոնց մասին բարձրաձայնվում էր, բայց ապացույցներ չկային:
Պատգամավորը խոսեց նաեւ գաղտնալսման եւ այդ գաղտնալսումը հրապարակելու երեւույթի մասին, ու նշեց, որ այդ երեւույթին դիմակայելը բավականին դժվար է: Խաչիկ Հարությունյանը ասաց, որ երեւի պետք է մտածել, որ այս խնդիրը նաեւ օրենսդրական լուծում է պահանջում, եւ պետք է սահմանափակել այդ երեւույթի հնարավորությունները` դրանց նկատմամբ կիրառել որոշակի սանկցիաներ: