կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-23 18:15
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լելե-Թեփեի օպերացիայում կորցրել ենք մեր ամբողջ ռեզերվը․ Մովսես Հակոբյան

Ինձ Արցախից հանելու պատճառը եղել է հենց Լելե-Թեփեի օպերացիայի պլանավորումը, որովհետև այդպիսի մի քանի օպերացիաներ՝ ավանտյուրաներ, փորձել են պլանավորել, ես կանխել եմ՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը մամուլի ասուլիսում։

Պատասխանելով հարցին՝ արդյո՞ք առանց կորուստների չափը քննարկելու կազմակերպվել է օպերացիա՝ ինչ գնով էլ լինի Ապրիլյան պատերազմին կորցրած տարածքները հետ բերելու նպատակով, Մովսես Հակոբյանն ասաց՝ այդ օպերացիայի ժամանակ ինքն այնտեղ չի եղել և, իր վերլուծությունը ցույց է տալիս, որ իրեն հենց այդ նպատակով էլ հանել են Արցախից։

«Ինձ հանելուց ընդամենը մեկ օր հետո այդ օպերացիան պլանավորվում է, և երկրի վարչապետը գնում է այնտեղ, հաստատում այդ պլանը բանավոր, և սկսում են կիրառել։ Որի հետևանքով մենք կորցնում ենք մեր ամբողջ ռեզերվը, և բանակն այլևս հնարավորություն չի ունենում հարավային դարպաս մխրճված հակառակորդի դեմն առնել»,-ասաց Մովսես Հակոբյանը։

Նրա համոզմամբ՝ այդ օպերացիան ևս վերլուծության արժանի է, դա ռազմարվեստի տառին հակառակ օպերացիա է և ի սկզբանե պարզ է եղել, որ հաջողություն ունենալ չի կարող։

Մանրամասն՝ տեսանյութում․