|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության քաղաքական խորհրդատու Մոշե Կլյուգաֆտը կապ ունի խախտումների հետ, որոնք բացահայտվել են Իսրայելում նախընտրական արշավի ժամանակ. հայտնում է Рустави 2-ը: Նա աշխատել է նաև Ավստրիայի ընտրությունների ժամանակ` հօգուտ ներկայիս կանցլեր Սեբաստիան Կուրցի:
Իսրայելում Կլյուգաֆտն աշխատել է Տալյա Զիլբերշտեյնի ղեկավարության ներքո: Երբ խմբի կեղտոտ տեխնոլոգիաների մասին ճշմարտությունը բացահայտվել է, մեծ սկանդալ է եղել:
Տեղեկության համաձայն` Թբիլիսիում արդեն հայտնվել են ագրեսիվ բնույթի բաներներ, որոնց նպատակն է փրկել նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիին, որին աջակցում է «Վրացական երազանք»-ը:
Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կկայանա նոյեմբերի 28-ին: