|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Իսրայելի բանակը Գազայի բնակիչներին կոչ է արել անհապաղ տարհանվել մի քանի շրջաններից՝ անկլավին հասցրած հարվածներից հետո։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Ավիչայ Էդրին։
Իսրայելի պաշտպանության բանակը վերսկսել է հարձակումները Գազայի հատվածի վրա։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ասել է, որ հարձակումները շարունակվել են պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից հրադադարը երկարաձգելու և պատանդներին ազատ արձակելու ամերիկյան ծրագրին մերժելու պատճառով։
«Նախազգուշացնում ենք Գազայի հատվածի բոլոր բնակիչներին, ովքեր ապրում են Բեյթ Հանուն, Խիրբեթ Խուզաա, Աբասան Ալ-Քաբիր և Ալ-Ջադիդա շրջաններում։ Իսրայելի պաշտպանության ուժերը հզոր հարձակում են սկսել ահաբեկչական կազմակերպությունների դեմ: Այս կոնկրետ տարածքները համարվում են վտանգավոր պատերազմական գոտիներ: Ձեր անվտանգության համար դուք պետք է անհապաղ տարհանվեք դեպի արևմտյան Գազա և Խան Յունիս»,- ասել է Էդրին:
Իր հայտարարության մեջ Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչն ընդգծել է, որ այդ վայրերում մնալը վտանգի տակ է դնում անկլավի բնակիչների կյանքը։