|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Իսրայելական օդուժն այսօր ռմբակոծել է Գազայի հատվածը: ՀԱՄԱՍ-ի դիրքերին հարվածներ են հասցրել նաեւ տանկերից: Ոչնչացվել է ՀԱՄԱՍ-ի` գրոհայինների պատրաստման ճամբարը, վիրավորվել է մեկ գրոհային. տեղեկացնում է «Ասոշիեյթեդ պրեսը»` վկայակոչելով պաղեստինյան աղբյուրներ:
Իսրայելական ուժերը հրետակոծում են նաեւ Եգիպտոսի հետ սահմանը` փորձելով ոչնչացնել այն թունելները, որոնցով զենք է մատակարարվում Գազայի հատված:
Այդ իրադարձություններից մի քանի ժամ առաջ Երուսաղեմի կենտրոնում ռումբ է պայթել, որի հետեւանքով զոհվել է մի տարեց կին, վիրավորվել է 40 մարդ: Դա վերջին տարիների ամենամեծ ահաբեկչությունն է քաղաքում:
Դեռ ոչ ոք չի ստանձնել ահաբեկչության պատասխանատվությունը, սակայն ենթադրվում է, որ դրա «հեղինակները» պաղեստինյան ծայրահեղական խմբավորումներն են: