|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377 |
| EUR | ⚊ | € 444.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.8809 |
| GBP | ⚊ | £ 507.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
«Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանը ևս անդրադարձել է «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Նիկողոսյանի բնակարանում իրականացվող խուզարկությանը։
Նա, մասնավորապես, Facebook-ի իր էջում գրել է. «Քննչական կոմիտեի քննիչները «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Նիկողոսյանի բնակարանում այս պահին կատարում են խուզարկություն, փնտրում են թմրանյութ: Զարմանալու ոչինչ չկա, նրանք հանգիստ կարող էին նաև Իսկանդեր փնտրել Արսենի գրպանում:
Թուրքական իշխանության հայաստանյան ներկայացուցչության հրահանգով իրականացվող այս քաղաքական հետապնդումն ունի մեկ նպատակ, վախեցնելով կանխել սպասվող իշխանափոխությունը:
Արսենին վախեցնել չեք կարող և դա դուք հրաշալի գիտեք:
Արսեն ջան, սրանք քեզ ուժ են տալիս, ընդունիր դա...»։