|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377 |
| EUR | ⚊ | € 444.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.8809 |
| GBP | ⚊ | £ 507.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանին ծննդյան 80-րդ տարեդարձի կապակցությամբ՝ մաղթելով քաջառողջություն, նորանոր ստեղծագործական ձեռքբերումներ և ամենայն բարիք:
«Դուք հայ թատրոնի երախտավորներից եք, ստեղծագործական հարուստ և բովանդակալից ճանապարհ անցած արվեստագետ, որի կյանքն ու գործը թատերարվեստին նվիրված ծառայության փայլուն դրսևորում է:
Քաղաքացու և մտավորականի, սիրված և գնահատված արվեստագետի բարձր առաքելությամբ Դուք շարունակում եք արարել, լույս ու լավատեսություն պարգևել հանդիսատեսին՝ քարոզելով բարության և մարդասիրության անանց արժեքները»,-ասված է Հանրապետության Նախագահի շնորհավորական ուղերձում: