|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Փհենյանը կարծում է, որ ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցները և ճնշումը «չափազանց անխոհեմ փուլ» են մտնում, և նախազգուշացնում է, որ երկիրը պատրաստ է աննախադեպ քայլերի: Այդ մասին ասված է Հյուսիսային Կորեայի ԱԳՆ հայտարարությունում. հայտնում է РИА Новости-ն:
Երկրի ԱԳՆ-ն հայտարարել է, որ «գերհզոր ջերմամիջուկային զենքը» ստեղծվել է ԱՄՆ-ի աճող թշնամական գործողությունները զսպելու և Կորեական թերակղզում միջուկային պատերազմը կանխելու համար: Փհենյանը նաև նշել է, որ ուշադիր հետևում է ԱՄՆ-ի գործողություններին և պատրաստ է պատասխան տալ:
«ԿԺԴՀ-ի կողմից ձեռնարկված ապագա քայլերը ԱՄՆ-ին այնպիսի մեծ ցավ ու տառապանք կպարգևեն, որոնց միջով նրանք չեն անցել իրենց ամբողջ պատմության ընթացքում»,- ասված է հաղորդագրությունում: