|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Ռուսաստանի իրավապահները իրավական օգնության միջնորդություն են ներկայացրել Հայաստանի Գլխավոր դատախազություն՝ Հայաստանի գյուղմթերքի ամենամեծ բեռնափոխադրող «Սպայկա» ընկերության քրեական գործով: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի գրավոր հարցին ի պատասխան հայտնել են դատախազությունից։ Դատախազությունը հրաժարվել է տրամադրել միջնորդության հիմքերն ու մանրամասները։
«Սպայկա»-ի ավելի քան 100 բեռնատար Ռուսաստանի տարածքում արգելափակված է արդեն մոտ 1.5 ամիս։ Այս ընթացքում «Սպայկա»-ն չի մանրամասնել, թե ինչին է վերաբերում Ռուսաստանում ընկերության հետ կապված իրավական գործընթացը: Ընկերության տնօրեններից Կարեն Բաղդասարյանն ավելի վաղ ասել էր, որ իրենց իրավաբաններին չի հաջողվել պաշտոնական պատասխաններ ստանալ: «Սպայկա»-ն ռուսական կողմի գործողությունները որակել էր «ագրեսիվ»։