|
Փոխարժեքներ
17 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.57 |
| EUR | ⚊ | € 447.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7465 |
| GBP | ⚊ | £ 508.82 |
| GEL | ⚊ | ₾ 141.61 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը, որ օրերս էլ դարձավ ՔՊ վարչության անդամ, մինչ ՔՊ-ական դառնալը եղել է «Օրինաց երկիր» կուսակցության անդամ: Այս տեղեկությունը ճշտելու համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց անձամբ պատգամավորին:
«Արդյո՞ք Դուք եղել եք «Օրինաց երկիր» կուսակցության անդամ,
– եթե այո՝ ինչքա՞ն ժամանակ եք եղել ՕԵԿ-ի անդամ,
– ե՞րբ եւ ինչո՞ւ եք որոշել դուրս գալ կուսակցությունից»։
«Ժողովուրդ» օրաթերթի հարցերին ի պատասխան՝ Հասմիկ Հակոբյանը նշեց, որ ՕԵԿ-ի անդամ չի եղել։
Մեր հստակեցնող հարցին, թե դիմում չի՞ գրել՝ ՕԵԿ-ին անդամակցելու համար, Հասմիկ Հակոբյանը բացասական պատասխան տվեց. «Դիմում լինել չի կարող։ Ես աշխատել եմ իրենց պատկանող Հ3 հեռուստաընկերությունում, սակայն կուսակցական գործունեություն չեմ իրականացրել»։
Հիշեցնենք, որ 2017-2018 թվականն ընկած ժամանակահատվածը ճիշտ այն ընթացքն էր, երբ Նիկոլ Փաշինյանը, թիրախավորելով ՕԵԿ-ականներին, հայտարարում էր թե՝ բեղ պահեք, որ ձեզ չճանաչեն, խայտառակվել եք:
Փաստորեն, այդ ժամանակ այսօրվա կարկառուն ՔՊ-ականը ՕԵԿ կուսակցական ալիքում փաստացի «Օրինաց երկրի» քարոզչությունն էր անում: Այն ՕԵԿ-ի, որը հետեւողականորեն Նիկոլ Փաշինյանին էր քննադատում, վարկաբեկում ու ծաղրում»։