կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-09 11:45
Տարածաշրջան

Սա Թեհրանի և Վաշինգտոնի հարաբերություններում լուրջ շրջադարձ է. Իրանի ԱԳ նախարարի տեղակալ

Սա Թեհրանի և Վաշինգտոնի հարաբերություններում լուրջ շրջադարձ է. Իրանի ԱԳ նախարարի տեղակալ

Իրանի ԱԳՆ քաղաքական հարցերով տեղակալ Աբբաս Արաղչին ԱՄՆ-ի՝ Իսլամական հեղափոխության պահակազորը «օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն» ճանաչելու մասին որոշումը ռազմավարական կոպիտ սխալ է համարում, որն արժանանալու է Իրանի հստակ եւ համարժեք պատասխանին: Այս մասին, ըստ ԻՌՆԱ-ի, նա հայտարարել է Իրանի պետական հեռուստաընկերության լրատվական տաղավարում զրույցի ժամանակ:

«Սա Թեհրանի եւ Վաշինգտոնի հարաբերություններում լուրջ շրջադարձ է, որն արժանանալու է Իրանի հստակ եւ համարժեք պատասխանին: ԱՄՆ-ն խախտել է Իրանի առանցքային կարմիր գծերից մեկը»,- ասել է նա՝ ընդգծելով. «ԱՄՆ-ի այս որոշումը լուրջ հետեւանքներ է ունենալու: Այսուհետ ԱՄՆ-ի տարածաշրջանային ռազմաբազաներում տեղակայված ստորաբաժանումներն ԱՄՆ զինվորականներ չեն համարվելու: Մեր տեսակետից` այդ ռազմաբազաներն արդեն ահաբեկչական ճամբարներ են, իսկ դրանցում տեղակայված զինվորականները՝ ահաբեկիչներ: Մենք նրանց նկատմամբ նոր իրականությանը եւ պայմաններին համապատասխան վերաբերմունք կցուցաբերենք: Այս որոշման ամբողջ պատասխանատվությունը կրելու է ԱՄՆ-ն»: