կարևոր
2761 դիտում, 1 տարի առաջ - 2023-05-10 20:55
Հասարակություն

Զինվորների դիերի անարգման գործը նորից կքննվի

Զինվորների դիերի անարգման գործը նորից կքննվի

2021 թվականին իմ կողմից հաղորդում էր ներկայացվել Աբովյանի դիահերձարանում մեր զինվորների դիերը անարգելու հետ կապված։

Իհարկե ինչպես մնացած բոլոր նմանատիպ գործերը, այս գործը նույնպես մոռացվեց, բայց ճիշտ գտա տեղեկացնել։

ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը իր որոշումով մերժել էր մեր կողմից ներկայացված բողոքը քննիչի և դատախազի որոշման դեմ։ Նշված դատարանի որոշման դեմ մեր կողմից ներկայացվել էր վերաքննիչ բողոք։

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը նախագահությամբ դատավոր Ա. Հովհաննիսյանի բավարարել է մեր կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը և բեկանելով ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումը, գործը ուղղարկել է նսւյն դատարան նոր քննության։

Գարիկ Գալեյան

44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը