կարևոր
1237 դիտում, 2 ժամ առաջ - 2025-09-04 17:53
Հասարակություն

Ագրարայինում դեկանը դիմավորել է ագրոնոմիական ֆակուլտետ ընդունված 2 ուսանողի

Ագրարայինում դեկանը դիմավորել է ագրոնոմիական ֆակուլտետ ընդունված 2 ուսանողի

Ագրոնոմիական ֆակուլտետը թերևս Հայաստանի ագրարային համալսարանի կարևորագույն ֆակուլտետն է: ԵՊՀ գյուղատնտեսական ֆակուլտետի բազայի վրա է 1930 թ. հիմնադրվել Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը: 

Ֆակուլտետն այսօր ունի 5 մասնագիտություն՝ «Ագրոնոմիա, սելեկցիա, գենետիկա», «Բույսերի պաշտպանություն», «Ջեմատնային ագրոտեխնոլոգիա», «Ագրոէկոլոգիա» և «Անտառային տնտեսություն և բնակավայրերի կանաչապատում»: 

Yerkir.am-ը տեղեկացավ, որ այս տարի այս 5 մասնագիտություններում ընդունվել է...ընդամենը 4 դիմորդ: 

Ագրարային համալսարանը հրապարակել է մի լուսանկար, որտեղ ֆակուլտետի դեկան Արմենակ Տեր-Գրիգորյանը սեպտեմբերի 1-ին դիմավորում է կարևորագույն ֆակուլտետ ընդունված 4 առաջին կուրսեցիներից 2-ին: 

Շնորհավորելով ուսանողներին, չենք կարող չփաստել, որ այդ լուսանկարը ցուցադրում մեր երկրի գյուղատնտեսական կրթության ողբերգական վիճակը: 

Համեմատության համար նշենք, որ ագրոնոմիական ֆակուլտետ 2017 թ. ընդունվել է 157 դիմորդ:

Ահա, թե վերջին տարիներին ինչպիսի «աննախադեպ» հաջողություններ է գրանցել ագրարային համալսարանը ԿԳՄՍ նախարարության և բուհի ղեկավարության համառ ջանքերի արդյունքում:

 

Վ. Սարգսյան