|
Փոխարժեքներ
02 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.2 |
| EUR | ⚊ | € 421.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6065 |
| GBP | ⚊ | £ 492.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.52 |
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ ընդունելու համար քաղաքացուց 15.500 դոլար վերցնելու դեպքի առթիվ:
Yerkir.am-ի տեղեկություններով` քաղաքացուց 15500 դոլար գումար պահանջած անձիnք որևէ կապ չեն ունեցել ԵՊՀ-ի հետ և որևէ լիազորություն չեն ունեցել դիմորդին բուհ ընդունելու հարցում, պարզապես խարդախության միջոցով փորձել են գումար շորթել: Դիմորդը, որի «հետագա կրթության համար» կաշառք է տրվել, ԵՊՀ չի ընդունվել: