Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին։
«Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անունից թույլ տվեք ջերմորեն շնորհավորել Ձեզ Արցախի Վերածննդի օրվա կապակցությամբ:
Այս օրը խիստ խորհրդանշական է Հայաստանի Հանրապետության նորագույն պատմության եւ համայն հայության համար, քանզի այն հանդիսացավ համազգային զարթոնքի հիմք եւ ազգային ինքնության գիտակցման նորացված ալիքի մեկնարկ:
Այդ ալիքը հետզհետե թափ առնելով եւ հզորանալով՝ հանգեցրեց Արցախյան գոյապայքարում հայկական մեծ հաղթանակի, որի արդյունքում ձեւավորվեց ժողովրդավարական եւ ինքնիշխան Արցախի Հանրապետությունը:
Կարեւորելով օրվա խորհուրդը՝ մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ եւ Արցախի հայությանը ու մաղթում խաղաղություն, ամուր սահմաններ, ոգու ամրություն եւ նորանոր հաջողություններ Արցախի Հանրապետությունում ժողովրդավարության եւ իրավունքի գերակայության ամրապնդման գործում»,-նշված է ուղերձում. հայտնում է Yerkir.am-ը:
Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ այսօր 1988 թ. այս օրը՝ փետրվարի 20-ին, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի իշխանությունները պաշտոնապես հայտարարեցին Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից դուրս գալու և Հայկական ԽՍՀ-ին միանալու իրենց վճռի մասին, ինչով էլ փաստացի սկիզբ առավ Արցախյան շարժումը: