կարևոր
502 դիտում, 2 շաբաթ առաջ - 2024-09-19 15:51
Քաղաքական

Ժամանակին սեպտեմբերը մեր ժողովրդի համար անկախության, պետականության վերականգնման և հաղթանակի խորհրդանշական ամիս էր․ Աբրահամյան

Ժամանակին սեպտեմբերը մեր ժողովրդի համար անկախության, պետականության վերականգնման և հաղթանակի խորհրդանշական ամիս էր․ Աբրահամյան

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրել է․

«Սուրբ Խաչ եկեղեցում հոգեհանգստյան կարգ արվեց՝ 2023 թվականի սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով նահատակվածների ու վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների հոգիների խաղաղության համար:

Այս իրադարձությունների հետևանքով 450-ից ավել մարդ է զոհվել:

Սա ծանր հարված էր ոչ միայն Արցախին, այնտեղ ապրող մեր հայրենակիցներին, այլ հավաքական առումով` հայ ժողովրդին և հայկական պետականությանը:

Ժամանակին սեպտեմբերը մեր ժողովրդի համար անկախության, պետականության վերականգնման և հաղթանակի խորհրդանշական ամիս էր, իսկ հիմա վերածվել է պարտության, անկման, փլուզման և ողբերգության շրջափուլի»: