Լրագրող Լիանա Ներսիսյանն անդրադարձել է իշխանական - նիկոլական աղբ տարածող, ըստ որոշ տեղեկությունների՝ հայտնի «ֆեյքերի ՊՈԱԿ-ի» կողմից ստեղծված կամ հովանավորվող Civic.am կայքի լրատվական քաղաքականությանն ու խմբագիր Մարինե Խառատյանի մասնագիտական անցյալին՝ նշելով հետևյալը.
«Սա լրագրություն չէ, այլանդակություն է: Ի դեպ, այսօր իմացա, որ այս կայքի խմբագիրը Մարինե Խառատյանն է: Մի կողմ թողնելով նրա` աղանդավորական պատկանելիության մա սին լուրերը կամ փաստերը, մի բան պատմեմ նրա «լրագրողական» գործունեությունից:
Տարիներ առաջ, իսկ կոնկրետ այն տարին, երբ խորհրդարանի նիստերի դահլիճն էին նորոգում, ԱԺ նիստերը ժամանակավորապես անցկացվում էին կառավարության նիստերի դահլիճում: Ընդմիջումը պատգամավորներն ու լրագրողներն անում էին առաջին հարկում, սեղանների էին շարված, իջնում, հաց էինք ուտում: Ուրեմն հերթական քառօրյային` ընդմիջմանն, իջանք ներքև` հաց ուտելու: Մարինե Խառատյանը, առանց տարրական դաստիարակության, լրագրողական էթիկայից դեռ չեմ խոսում, Մարինեն ձայնագրիչը միացրեց ու կոպիտ ասած «դեմ տվեց» Սամվել Նիկոյանին, որը հաց էր ուտում: Մի քանի անգամ հանգիստ տոնով ասաց. «Մարինե ջան, հաց եմ ուտում, կլինի՞ հետո մոտենաս հարցեր տաս», իսկ Մարինեն շարունակում էր: Շատ ներվայնացրեց մարդուն, սա էլ թե. «Հիմա որ գնամ զուգարան, էդպես դիկտաֆոնով պետք է գա՞ս հետևիցս»: Հաջորդ օրը, կայքերը, մամուլը, մի վայնասուն, մի ոռնոց, մի վնգստոց, թե բա Սամվել Նիկոյանը իր աղջկա տարիքի լրագրողին հրավիրել է իր հետ գնալ զուգարան և այնտեղ տալ իր հարցերը: Ապշել էի, ախր այդ ամենը մեր աչքի առաջ էր եղել: Ասածս ինչ է, այ այսպես, լրագրողական համերաշխության զոհը դառնալով, թույլ տվեցինք, որ տարատեսակ մարինեներ ու նիկոլներ բազմանան, ու կործանեն մեր պետությունը:
Հ.Գ Ի դեպ նիկոլը որ դարձավ վարչապետ, մտքումս ուրախացա, որ գոնե մեր դաշտը վերջապես կմաքրվի կեղտից, բայց աչքիս ոչ, մենք դատապարտված ենք….