կարևոր
568 դիտում, 12 ժամ առաջ - 2024-12-24 22:30
Քաղաքական

Ինչու՞ են մեզ այս քարոզիչները թշնամացնում ռուսների հետ և ինչու՞ են խաբում ԵՄ գնալու կոնֆետով. Հովհաննես Ավետիսյան

Ինչու՞ են մեզ այս քարոզիչները թշնամացնում ռուսների հետ և ինչու՞ են խաբում ԵՄ գնալու կոնֆետով. Հովհաննես Ավետիսյան

ԵՄ անդամ Սլովակիայի նախագահը երեկ գնացել էր Ռուսաստան՝ Պուտինին խնդրելու, որ շարունակեն գազի մատակարարումը: Այս մասին գրում է պետական կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը։

«Վերջինս համաձայնվել է, բայց Զելենսկին փորձում է (բառերով) չթողնել: Միայն նախորդ տարի իր տարածքով Սլովակիային գազ հասցնելու համար Ուկրաինան ստացել է 700 մլն դոլար եկամուտ: Բայց սրանով հանդերձ հիմա էլ ասում է, որ էլ չեն ուզում թողնել:

ԵՄ-ում էլ ասում են, եթե ՌԴ-ից չառանք գազ, առնելու ենք Ադրbeջանից, այլ խելամիտ այլընտրանք առայժմ չեն գտնում. Օրինակ, Գերմանիայի հրաժարումը ռուսական գազից սկիզբ դրեց տնտեսության շարունակական կրճատման: ԵՄ-ում նաև գիտեն, որ մեր հարևանից գազ առնելը նույնն է, որ ՌԴ-ից առնեն բայց ավելի թանկ, քանի որ մեր հարևանը դեպի ԵՄ հենց ռուսական գազն է, որ վաճառում է:

Հիմա այս ամենը համադրեք Nիkոլի քարոզչամեքենայի կողմից մարդկանց կերցրած ստերի հետ. Մասնավորապես, թե իբր Հայաստանը կարող է միանալ ԵՄ-ին, թե իբր ԵՄ-ն կարող է ապահովել մեր անվտանգությունը: Այն ԵՄ-ն, որ ռուսական և ադրբ-ական գազից կախում ունի:

Տարրական գրագիտություն ունեցողը հասկանում է, որ Ռուսաստանը հիմա այնքան մեծ ազդեցություն ունի ԵՄ վրա, որ որևէ ԵՄ անդամ երկրի միջոցով կարող է իր ուզածին հասնել, տես Վրաստանը: Մյուս կողմից էլ այդ ազդեցությունը՝ շատ ավելի մեծ, կա նաև մեր այլ՝ թշնամական տրամադրված հարևանների վրա:

Հապա, հարցերի հարցը, ինչու՞ են մեզ այս քարոզիչները թշնամացնում ռուսների հետ և ինչու՞ են խաբում ԵՄ գնալու կոնֆետով:

Ամեն ինչ շատ պարզ է. դրանք վարձու քարոզիչներ են, որոնք աշխատում են մի օրակարգի շուրջ, որի հաջողելու դեպքում Հայաստան պետությունը կվերանա այս տարածաշրջանից: Այլ բացատրություն չկա այս խեղկատակությանը: Այս նույն քարոզչությունը տարիներ շարունակ մեր ժողովրդին խաբել է, թե իբր Արցախի խնդիրն է պատճառը, որ սահմանները փակ են ու, որ վատ ենք ապրում: Այս խաբված ժողովուրդը համաձայնվեց հրաժարվել Արցախից, բայց կրկին չստացավ իր ուզածը: Հաջորդիվ կհամոզեն, որ ռուսը թշնամի է, հետո կթշնամացնեն, ու կուլ կտան Հայաստանը: Հետո, այս նույն քարոզիչները կասեն, որ իրենք սա գիտեին, և չկարողացան կանխել, քանի որ պետք էր դեռ անկախություն հռչակելիս, մոռանալ հայրենակիցներին Արցախում և թողել նրանց յաթաղանի զոհ դառնային և, որ իրենց մեղքով կորցրինք Հայաստանը:

Բավ է թողնել, որ ձեզ խաբեն, խոսեք այս ստերի մասին անդադար, խոսեք մարդկանց հետ, մի թողեք սուտն ու կեղծիքը հաղթի»,- գրել է նա: