|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.56 |
| EUR | ⚊ | € 436.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.9449 |
| GBP | ⚊ | £ 503.8 |
| GEL | ⚊ | ₾ 138.18 |
ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է.
«Քիչ առաջ ազատ արձակվեց 2 ամսով կալանավորված Հրայր Հակոբյանը, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ բոլորիս:
Սա իսկապես լավ լուր է, որը ևս մեկ անգամ ի ցույց է դնում այս ապօրինի գործի անհիմն լինելը:
Համարելով մեր պարտականությունը՝ մենք հաճախ չենք բարձրաձայնում, սակայն մշտապես ուշադրության կենտրոնում ենք պահում քաղբանտարկյալների հարցը:
Այս առումով, պետք է ըստ արժանվույն գնահատենք մեր փաստաբանների անձնվեր, հաճախ՝ անվարձահատույց աշխատանքը:
Ես և գործընկերներս մշտական կապի մեջ ենք քաղբանտարկյալների ընտանիքների հետ՝ փորձելով հասկանալ նրանց խնդիրները, կարիքներն ու հետևողական աջակցություն ցուցաբերել բռնապետական ռեժիմի կողմից հալածվողներին:
Լիահույս եմ, որ համատեղ և հանապազօրյա ջանքերի շնորհիվ շուտով ազատության մեջ կտեսնենք մեր բոլոր եղբայրներին ու քույրերին»: