կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-22 12:06
Քաղաքական

Առավոտյան եմ հայտնաբերել պատուհանի վրայի հետքը, դեռ չեմ շտապում գնահատական տալ. Գ. Մանուկյանը՝ դեպքի մասին

Առավոտյան եմ հայտնաբերել պատուհանի վրայի հետքը, դեռ չեմ շտապում գնահատական տալ. Գ. Մանուկյանը՝ դեպքի մասին

«Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական բաժնի տնօրեն Գեղամ Մանուկյանն անդրադարձել է նախօրեին իր տան պատուհանի ապակուն հայտնված հետքի մասին, որը, ըստ շրջանառվող լուրերի և ենթադրությունների՝ կրակոցի հետք է։ 

Նա նշել է. «Սիրելիներս։ Լուրն արագությամբ տարածվում է։ Հանգիստ եղեք։ Ամեն ինչ նորմալ է։ Առավոտյան եմ հայնաբերել պատուհանի վրայի հետքը, որը դեռ չեմ շտապում գնահատական տալ։ Մի անհանգստացեք։ Լավ կիրակի երեկո բոլորիդ։ Ես էլ պատրաստվեմ իմ վաղվա «Անկեղծ ասած» հաղորդմանս ու լուրերի մեր թողարկումներին»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ shamshyan.com-ը հայտնել էր, որ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Մասնավորապես, «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական-վերլուծական բաժնի տնօրեն Գեղամ Մանուկյանի տան հյուրասենյակի պատուհանի վրա հայտնաբերվել է վնասվածքի հետք․ վարկածներից մեկով՝ կրակոց է եղել։