|
Փոխարժեքներ
29 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Երեկ 17.30-ի սահմաններում Հրազդանի մասնավոր գազանանոցում դժբախտ դեպքի արդյունքում մարդ է մահացել:
Առյուծը հարձակվել է իրեն կերակրող 21-ամյա երիտասարդ Նվեր Սարգսյանի վրա:
Ըստ Նվերի հարազատների, հարձակումից առաջ Նվերը փորձել է առյուծին կերակրել վանդակի փոքրիկ պատուհանից, սակայն առյուծը իր մռութով փակել է պատուհանիկը: Երիտասարդը ոտքով փորձել է հեռացնել առյուծին, որն անմիջապես բռնել է ոտքից ու քաշել:
Նվերը, հարազատների պատմելով իրեն չի կորցրել, ձեռքով խփել է առյուծին, սակայն առյուծն արդեն արյունլվա եղած ոտքը թողել եւ բռնել է Նվերի աջ ձեռքը: Գազանանոցի աշխատակիցները օգնության են հասել դժբախտ երիտասարդին, եւ ի վերջո գրեթե արյունաքամ վիճակում երիտասարդին ազատել են առյուծի երախից:
Հրազդանի բժշկական կենտրոնը ամայի տարածքում գտնվող գազանանոցից հեռու չէ, սակայն ճանապարհը չափազանց անմխիթար է, երիտասարդին մինչեւ հասցրել են հիվանդանոց, նա արյունահոսությունից մահացել է: Այս պահին նրա դին գտնվում է հիվանդանոցի դիահերձարանում: Հարազատները պատահարը համարում են Նվերի անզգուշության արդյունք: Գազանանոցը չի աշխատում:
Տեսանյութը տես այստեղ
![]() |
|
![]() |
|
![]() |
|
![]() |
|
![]() |
Լուսանկարնեը` Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ