Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Տեղեկացրել էինք, որ ուրբաթ երեկոյան Գյումրիի կենդանաբանական այգուց Ուրցաձոր վերականգնողական կենտրոն տեղափոխված առյուծը ճանկել էր մի տղամարդու ուսը: 44-ամյա Արտյոմ Ավետիսյանն Արարատի մարզի Արալեզ գյուղի բնակիչ է, այժմ «Հերացի» համալսարանական հիվանդանոցում է, նրան վիրահատել են:
Yerkir.am-ի հետ զրույցում Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի փոխտնօրեն Եվա Մարտիրոսյանը նշեց, որ տղամարդու մուտքն իրենց տարածք եղել է անօրինական, ուստի նա կարող է օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվել:
«Մենք հասկանում ենք, որ իրավիճակը խոցելի է: Սովորաբար, մեր տարածք մուտք գործելու համար սահմանվում է օրենքով նախատեսված պատիժ, իսկ դա նշանակում է, որ երբ մեր տարածքում հայտնվում է ինչ-որ մեկը, անտառապահներն իրավունք ունեն երկու ժամ պահելու նրան մեզ մոտ և անմիջապես ոստիկանություն կանչելու, որպեսզի մարդն օրենքով սահմանված կարգով ընթացակարգի ենթարկվի: Բայց քանի որ իրավիճակն էքստրաօրդինար էր այդ պահի համար, բնականաբար, խոսք չէր կարող լինել նրան երկու ժամ մեզ մոտ պահելու մասին»,- ասաց մեր զրուցակիցը:
Նա նշեց նաև, որ տղամարդուն պատժելու համար դատական ատյան դիմելու հարցը քննարկման փուլում է: «Մենք մինչ այս չենք դիմել դատական ատյան` հաշվի առնելով գործի` էքստրաօրդինար վիճակը: Դա նույնն է` ինչ մեկը մտնի մասնավոր տարածք, որտեղ ցուցանակների վրա գրված լինի` «Զգուշացեք` տարածքում կծան շուն կա», իսկ մարդն, անտեսելով դա, դարպասի վրայից թռչի այդ տարածք և դեռ մի բան էլ մեղադրի, որ իր վրա հարձակվել են»,- ասաց Մարտիրոսյանը: