|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
«Հրապարակ» թերթը գրում է.
Իշխանությունը քննարկում է Մայր Աթոռի դեմ գրոհային խմբեր ձեւավորելու եւ հարձակվելու ռիսկերը: Մեր աղբյուրներն ավելի հավանական են համարում, որ ինչ-որ պահի խմբեր գործուղեն Վեհարան, թե երբ` ժամկետներ չեն հայտնում։ Տեղեկացանք, որ ընդդիմադիր որոշ շրջանակներում էլ հակազդեցության ծրագրեր են մշակում, մասնավորապես ՀՀԿ-ն կազմ-պատրաստ սպասում է մի նման ոտնձգության, որպեսզի իրենք էլ խմբեր կազմեն եւ շտապեն Մայր Աթոռ: ՀՀԿ մեր աղբյուրները չբացառեցին, որ, ի աջակցություն Եկեղեցու, առաջիկայում այլ ակցիաներ էլ կիրականացնեն։ Հիշեցնենք, որ հունիսի 22-ին, երբ նշվում էր Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը, բազմաթիվ հավատավոր հայեր Զվարթնոցի տաճարի մոտից երթով գնացին մայր տաճար՝ ի պաշտպանություն Առաքելական եկեղեցու: ՀՀԿ-ականների հաշվարկով՝ այդ օրվա ակցիային մոտ 5 հազար ՀՀԿ-ական է ներկա գտնվել։