|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Վաղ առավոտից, երբ ԱԱԾ աշխատակիցները փորձում էին Միքայել Սրբազանին դուրս հանել Մայր Աթոռից (ինչը նրանց չհաջողվեց), Վեհարանի տարածք բերվեցին ոստիկանության զորքերի մեծաթիվ ներկայացուցիչներ, որոնց գործողությունները, Yerkir.am-ի տեղեկություններով, անձամբ համակարգում էր ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ Հայկ Բաբայանը:
Հենց նրա ուղեկցությամբ են հարյուրավոր, եթե չասենք՝ հազարավոր ոստիկաններ, մտնելով քաղաքացիների մեջ, փորձել բռնի ուժով բացել Վեհարանի դարպասները, որի ժամանակ քաշքշուկ և հրմշտոց տեցի ունեցավ նաև հոգևորականների ու ոստիկանների միջև:
Ճանաչենք նրանց, ովքեր ազգակործան պատուհասի հրահանգով այսօր ելել էին 1700-ամյա մայր Աթոռի, Վեհարանի ու բարձրաստիճան հոգևորականության դեմ: Նրանք ևս հիշվելու են սերունդների կողմից այնպես, ինչպես հիշվում են պատմության ընթացքում Սուրբ Էջմիածնի վրա արշաված զավթիչներն ու բարբարոսները:
Ի դեպ, Հայկ Բաբայան անուն-ազգանունով սույն անձն ամենևին ոչ պատահական կերպով ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ է նշանակվել 44-օրյա պատերազմին հաջորդող ընդվզումների փուլում՝ 2020 թ. նոյեմբերի 16-ին: Համակարգում խոսակցություններ կան, որ Հայկ Բաբայանի թիկունիքին կանգնած է անձամբ Աննա Հակոբյանը:
Հետևությունները թողնում ենք մարդկանց: