|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Փաստաբան Սերգեյ Հարությունյանը գրում է․
«Այսօր մամուլում լուր տարածվեց, որ առավոտյան մոբիլիզացվել է Երևանի և մարզերի քննչական ռեսուրսը (100-ից ավելի քննիչներ) Վեհարանում քննչական գործողություններ կատարելու համար: Քննչական կոմիտեում և դատախազական համակարգում ունեմ ընկերներ (ցավոք կամ բարեբախտաբար նաև նախկին), համակուրսեցիներ, բազմաթիվ մտերիմներ և ծանոթներ, որոնցից ոմանք վերջին տարիների ընթացքում ընկրկել են վարչախմբի բիրտ ճնշումներին և գործիք են դարձել քաղաքական մեծածավալ հետապնդումների ժամանակ: Խնդրում և հորդորում եմ բոլորին, տղե´րք, Վեհարանի հետ կապված ապօրինի հրաման չկատարե´ք, հետո Ձեր խղճի հետ չեք կարող ապրել, ամեն բան անցողիկ է, և նաև` ոչինչ և ոչ ոք չի մոռացվելու…»։